Այսօր կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի հինգերորդ նստաշրջանը: Օրակարգում 25 հարց է,այն հաստատվել է հունվարի 13- ին տեղի ունեցած ԱԺ խորհրդի նիստի ընթացքում:
Հիշեցնենք՝ նույն օրը որոշում էր կայացվել «Ազգային ժողովի պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺ խորհրդի որոշման նախագծի քննարկումն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հետաձգել մեկ շաբաթով: