Այլ

Ժողովուրդ, կառավարությունը Նիկոլը չէ, դու՛ ես․․․

Ժողովուրդ, կառավարությունը Նիկոլը չէ, դու՛ ես․․․

Եթե ժողովուրդը գիտակցի իր ուժը, ոչ մի առաջնորդ չի ասի՝ «կառավարությունը ես եմ»։  Կառավարությունը մենք ենք։ Մարդիկ հաճախ մոռանում են, որ իշխանությունը չի գալիս վերևից, այլ գալիս է ներքևից՝ հենց ժողովրդից։ Ժողովուրդն է ձևավորում իշխանությունը, ժողովուրդն է նրան ուժ տալիս։ Պարզապես մենք դա հաճախ չենք պատկերացնում։
Կառավարությունը, իշխանությունը հենց ժողովուրդն է, այլ բան, որ ինքը չի գիտակցում։ Սա շատ լավ հասկացել է Նիկոլ Փաշինյանը։ Երբ նա ասում է․ «Խոնարհվում եմ ՀՀ հպարտ քաղաքացիների առաջ», դա պարզապես գեղեցիկ արտահայտություն չէ։ Եթե դա ձևական լիներ, կասեր՝ խոնարհվում եմ կառավարության անդամների, ԱԺ-ի կամ դատարանների առաջ, չէ՞ որ հենց այդ գործիքներով է պահում իր իշխանությունը։ Բայց նա այդպես չի ասում, որովհետև գիտի՝ այդ բոլոր մարմինները արդեն իր առաջ խոնարհված են։ Եվ ինքը սպառնալով հայտարարում է․

«Կառավարությունը ես եմ, և եթե կա մեկը, ով իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունի՝ դիմումը գրի»։

Ժողովրդի առաջ է խոնարհվում, որովհետև ժողովուրդը ոչ թե Վահագն Ալեքսանյանն է, ոչ Սրբուհի Գալեյանը, ոչ էլ որևէ պաշտոնյա։ Պաշտոնյաների ամբողջությունը հենց Փաշինյանի իշխանությունն է, որը հանդես է գալիս մեկ անձի կերպարով։ Իսկ ժողովուրդը իշխանության իրական տերն է։

Ու հենց սա՛ պետք է գիտակցի Ժողովուրդը ։ Փաշինյանը գիտակցում է այդ ուժը , երբ  ասում է«խոնարհվում եմ ձեր առաջ»։ Այդ «ձեր»-ը ոչ թե պաշտոնյաներն են, այլ քաղաքացիները՝ իրենց ամբողջությամբ։ Եթե ասում է, որ խոնարհվում է, ուրեմն ինքը ճանաչում է ժողովրդի ուժը։ Այլ թեմա է, որ նա դա ասում ու ճնշում է ժողովրդի ուժը, որ աթոռը պահի։  
Ժողովուրդը պիտի զգա այդ ուժը, պիտի հասկանա, որ իրականում ամեն ինչ իր ձեռքերում է։ Ոչ մի իշխանություն չի կարող հավերժ լինել, եթե ժողովուրդը այլևս չի աջակցում։ Երբ ժողովուրդը գիտակցի իր դերը և իր ուժը, ոչ մի առաջնորդ չի կարող ասել «կառավարությունը ես եմ»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image