Հասարակություն

Իսկ ո՞րն է քո սրտի ասացվածքը

Իսկ ո՞րն է քո սրտի ասացվածքը

Նիկոլ Փաշինյանը յուրահատուկ սեր ունի ասացվածքների, թեւավոր խոսքերի նկատմամբ: Հատկապես շատ է սիրել «որտեղ հաց՝ այնտեղ կաց» արտահայտությունը, որն անհայրենիք ու իրենց որկորն ամեն ինչից վեր դասողների մասին է իրականում: Երեւի հաջորդը լինելու է «Եղունգ ունես` գլուխդ քորի»-ն: Բայց իրեն լսող մարդիկ շատ ուրիշ ասացվածքներ կարող են հիշել եւ հիշեցնել, որոնք սպառողի ու եսամոլի, որկրամոլների ու անհայրենիքների մասին չեն ու պոռոտախոսների ականջին կարող են օղ լինել: Օրինակ` «Եթե տասը բան գիտես, մեկն ասա, իննը` պահիր», «Անողը պրծավ, ասողը չպրծավ», «Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է», «Երբ համոզված չես, որ խոսքդ բանի տեղ կանցնի, լավ է չխոսես»:

Սա անվերջ խոսելու եւ ոչինչ չասելու` միտք չարտահայտելու, այլ միայն մտքեր պղտորելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան, որոնց իմացությունն օգտակար կարող էր լինել երկրի ղեկավարի աթոռին նստած անձնավորությանը․ «Ամեն բանի վերջն է գովելի», «Ամեն անգամ գետը գերան չի բերի», «Ինչ որ բրդես, այն կխրթես», «Խելոքին մեկ ասա, անխելքին՝ հազար ու մեկ», «Գայլի գլխին ավետարան կարդացին, ասաց՝ շուտ արեք, ոչխարը սարն անցավ», «Մի գիժը մի քար գցեց հորը, հազար խելոք չկարողացան հանել»: Սա էլ՝ իր գործած ավերածությունների եւ մեզ ազգովի այս քաոսի ու անելանելության մեջ գցելու մասով: Ուրիշ ասացվածքներ էլ կան` շատ ավելի հայեցի եւ ազնիվ. «Ամեն փայտ շերեփ չի լինի, ամեն սար` Մասիս», «Ժողովուրդը քնած առյուծ է, որ արթնացավ, էլ չի քնի», «Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել», «Հերոսը մեկ անգամ է մեռնում, վախկոտը՝ հազար անգամ»: Ամեն մեկը, իհարկե, իր «սրտի» ասացվածքն ունի` իր կերպարին ու կենսակերպին համահունչ:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image