Քաղաքականություն

40 միլիոն միայն ականջակալների գծով

40 միլիոն միայն ականջակալների գծով

ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությունը` առանց մրցույթի, հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար պայմանագիր է կնքել «Հենմարքոմ» ՍՊԸ-ի հետ։ Այս մասին տեղեկանում ենք մեկ անձից կատարվող գնման հարթակից։

Այս գնման համար Կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ գումար է հատկացվել։ Այս գումարից 35 մլն 640 հազար դրամը ծախսել են 55 հատ դյուրակիր ռադիոկայան ձեռք բերելու համար, 3 մլն 960 հազար դրամը՝ 55 հատ ականջակալի համար, ևս 80 հազար վճարել են 20 հատ ականջակալի թափանցիկ ձայնատար խողովակ ձեռք բերելու համար։

Մնացած 360 հազար դրամով ձեռք են բերել 5 հատ ռադիոկայանի մարտկոց։ Գնումն իրականացվել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում ԱԳՆ-ի գործառույթներն իրականացնելու նպատակով։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image