Այլ

«Խաղաղասեր» տխմարը ուղղակի սպառնացել է վերսկսել պատերազմը. Արման Աբովյան

«Խաղաղասեր» տխմարը ուղղակի սպառնացել է վերսկսել պատերազմը. Արման  Աբովյան

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Գեղարքունիքում թուրք-ադրբեջանական ոհմակը «խաղաղության դարաշրջանի» բացման շրջանակներում` կրկին գրոհել է հայկական դիրքերը։ Որոշ տվյալներով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։

Հատկանշական է, որ ադրբեջանական ահաբեկչական ուժերը լարել են իրավիճակը ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, որտեղ այդ «խաղաղասեր» տխմարը ուղղակի սպառնացել է վերսկսել պատերազմը եթե հայկական կողմը չհամաձանվի տրամադրել «Զանգեզուրի միջանցք» Սյունիքի մարզում։

Այսինքը թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը բացահայտ հայտարարում է, որ իրենց վերջնական նպատակ հանդիսանում է ոչ միայն Արցախի իսպառ ոչնչացումը այլ նաեւ Հայաստանի մասնատումը։

Իմիջայլոց` խոսքը միայն Սյունիքի մասին չէ, այլ նաեւ նվազագույնը Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին է ։

Իսկ բոլոր նրանք, ովքեր թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» իշխանական կոնցեպտով հիմարացված հրաժարվում են առերեսվել իրականության հետ և կարծում են, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ հնարավոր է այս պայմաններում կնքել խաղաղություն, այդ մարդիկ փաստացի աջակցում են Հայաստանի և Արցախի ոչնչացման թուրք-ադրբեջանական ոհմակի փորձերին։

Իսկ եթե ոմանց թվում էր, որ եթե իրենք մոռանան, որ հայ են և հրճվանքով անվան են օրինակ Շուշին «ադրբեջանական» թուրքերը այդ դավաճանությունը կգնահատեն...չարաչար սխալվում են, թուրքերը համար նույնիսկ դավաճան հայը միևնույն է մնում է ոչնչացման ենթակա թշնամի»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image