Ժամանց

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 

Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել այդ երկրի ֆուտբոլային ֆեդերացիայի՝ Ուկրաինական ֆուտբոլային ասոցացիայի նախկին ղեկավար Անդրեյ Պավելկոյի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳ նախարարությունը։ Համաձայն հայտարարության, Պեվելկոն անհետացել է իրավապահների տեսադաշտից այս տարվա նոյեմբերի հինգին։ Նշվում է, որ նա անցնում է մի շարք գործերով եւ համարվում է այն անձանցից, որոնք թաքնվում են մինչդատական քննությունից։

Ենթադրվում է, որ Պավելկոն կարող էր գաղտնի կերպով լքել Ուկրաինան դեռեւս անցյալ տարվա վերջին։ Իրավապահները կասկածում են, որ Անդրեյ Պավելկոն յուրացրել ու մսխել է խոշոր չափի դրամական միջոցներ՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաեւ կատարեղ է ծառայողական կեղծումներ։ Խոսքը վերաբերվում է ՈՒԵՖԱ-ի կողմից հատկացված միջոցներին։ Վնասի ընդհանուր չափը կազմում է 9,32 միլիոն եվրո։ Անդրեյ Պավելկոն ուկրաինական ֆուտբոլային ֆեդերացիան ղեկավարել է 2015-24 թթ։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image