Հասարակություն

Հայկական ներկայությունը, մեղմ ասած, շատ ավելի հին է․ Էլբակյանը՝ Ոսկեպարի մասին

Հայկական ներկայությունը, մեղմ ասած, շատ ավելի հին է․ Էլբակյանը՝ Ոսկեպարի մասին

Գոմաձորի եկեղեցին հայ առաքելական միջնադարյան եկեղեցի է, որը տեղակայված է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 0․5 կմ հարավ-արևելք։

Եկեղեցուց միայն պարսպի մի հատվածն է մնացել։ Հենց այս խորհրդանշական վայրում էլ լրագրողների հետ զրույցում «Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության համահիմնադիր, միջագայնագետ Էդգար Էլբակյանը նշեց, որ Տավուշի մարզի դեպքում խնդիրը միայն անկլավները չեն։

«Եթե սահմանագծում իրականացվի ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզներով, ապա ոչ միայն այդ չարաբաստիկ երեք անլավների հետ գործ ունենք, այլ նաև, որ սահմանագիծն արևելքից, այսպես ասենք, տեղափոխվում է դեպի արևմուտք։ Ինչի՞ մասին է խոսքը։ Եթե համեմատենք ԳՇ քարտեզը կամ GPS-ային քարտեզն այսօրվա առաջնագծի կամ շփման գծի հետ, կտեսնենք, որ մեր առաջանգիծը, մեր զինված ուժերն ավելի արևելք են, քան քարտեզն է», - ասաց Էլբակյանը։   

Նրա խոսքերով՝ եթե սահմանագիծը փոփոխվի, Հայստանը Հանրապետությունը Վրաստանին ու Ռուսաստանի Դաշնությանը կապող ընհանուր հաշվարկով 2,5 կիլոմետր մայրուղին կհայտնվի ուղղակիորեն Ադրբեջանի տարածքում։ «Այն հատվածը, որտեղ մենք կանգնած ենք, Ոսկեպարի տարածքում է, բայց չարաբաստիկ GPS-ային քարտեզով, դարձյալ նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքում է։ Իսկ այն, ինչ դուք տեսնում եք իմ թիկունքում, 13-րդ դարի հայկական պատմամշակութային հուշարձան է, եկեղեցի։ Դուք հիմա տեսնում եք եկեղեցու արտաքին դրսի պատը։ Իմ հետևում հասկանալի է, որ խորանն է։ Այստեղ ժամանակին եղել է Գոմաձոր բնակատեղին և  այդտեղից էլ անունն է՝ Գոմաձորի եկեղեցի։ Թվագրումը 13-րդ դար է», - ասաց միջազգայնագետը։  

Էլբակյանի խոսքերով՝ Գոմաձորի եկեղեցին կենդանի վկայություն է առ այն, որ «հայկական ներկայությունն այս տարածքներում, մեղմ ասած, շատ ավելի հին է, քան առհասարակ թյուրքական ներկայությունը, առավելևս՝ ադրբեջանականը»։  

«Եվ բոլոր այն բանդագուշանքները, այն զառանցանքները, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կան ադրբեջանական հողեր, ադրբեջանական տարածքներ, շատ սահուն կերպով կարող են գալ և փշրվել այս եկեղեցու հավիտենական քարերին, որովհետև մենք տեսնում ենք, որ այստեղ ադրբեջանական տարածք չկա։ Սրանք բոլորը հայկական տարածքներ են, այսինքն՝ այստեղից արևելք՝ դեպի, այսպես ասենք, միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի Հանրապետության տարածք, նույնպես մեզնից ամենամոտը նշանավոր, վաղ-վաղ միջնադարյան Գագա Սուրբ Սարգիս եկեղեցին է, որն ամբողջությամբ Ադրբեջանի տարածքում է, բայց նույնպես այդ տարածքների հնագույն հայապատկանության վկայությունն է», - շեշտեց նա։ 

Մանրամասն՝ տեսանյութ 1

                     տեսանյութ 2


 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image