Հարցազրույց

Դա միայն քեզ չի վերաբերում, այլ մի ամբողջ երկրի ու ժողովրդի մասին է խոսքը

Դա միայն քեզ չի վերաբերում, այլ մի ամբողջ երկրի ու ժողովրդի մասին է խոսքը

Անթալիայի դիվանագիտական ֆորումին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ ԱԳ նախարարը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Այդ ֆորումի մասին զրուցել ենք ՀՀ  արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանի հետ։

- Թուրք պաշտոնյաներն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ տգեղ հայտարարություններ էին անում, թե Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, եւ կոպտորեն խառնվում էին մեր երկրի ներքին գործերին։ Ինչի՞ մասին է դա խոսում։

- Սա խոսում է առաջին հերթին քո վարած տգետ քաղաքականության մասին, ուրիշ բան չկա։ Երբ որ դուք առավոտից երեկո խոսում եք, որ ձվերը մի զամբյուղի մեջ պետք չէ դնել, եւ ինքներդ եք տանում ու մի զամբյուղի մեջ դնում, այլեւս ձեզ խոր կախվածության մեջ եք դնում եւ արդյունքում ունենում եք սա։ Թուրքիան շատ պարզ հայտարարություն արեց Էրդողանի շուրթերով` եթե չեմ սխալվում, որ իրենք տեղյակ կպահեն իրենց ադրբեջանցի գործընկերներին, կհամաձայնեցնեն նրանց հետ։ Շատ պարզ է` սահմանի հետ կապված հարցն ավելի շատ Բաքվում է, քան թե այնտեղ։ Փաստացի ասում են՝ կբացենք այն ժամանակ, երբ բոլոր պայմանները կատարեք։ Ավելի վատ նախապայմաններ գոյություն չունեն․ սա նախապայման է, կկատարեք՝ կանենք, եւ այլն։ Կհամաձայնեցնենք, ադրբեջանցիների համար ընդունելի՞ կլինի՝ կանենք, կամ կմտածենք գոնե, եւ այլն։ Նախապայմանը պոզով-պոչո՞վ է լինում․ այս ամբողջը նախապայման է։

- Ռուբինյանը հայտարարեց, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ սահմանի բացմանը։

- Միշտ էլ անում են նման հայտարարություններ՝ նորություն չէ դա։ Հիմա ավելի վառ են այդ հայտարարություններն անում, ու իրենց թվում է, թե հիմա սահմանը կբացեն։ Սահմանը բացող լինեին, վաղուց բացած կլինեին, դա պարզ չէ՞ր։ Այսինքն՝ միայն Արցախը չէր, չէ՞, երբ որ Արցախից հետո գալիս են մյուս պայմանները, հիմա արդեն` Սահմանադրություն, Անկախության հռչակագիր, հետո անունների մեջ էլ բաներ փոխել, հետո՝ Արարատ։ Այս ամենը փոխկապակցված է․ եթե ուզում են, ու տալիս են, իրենք էլ անընդհատ կուզեն, պարզ չէ՞: Նրանց դեմը կանգնող չկա, դիմացը պարզ դաշտ է` էլ ինչպե՞ս ասենք։

- Փաշինյանի ու իր թիմի շտապողականությունն է հետաքրքիր, կարծես ձգտում են թակել, բացել այն դռները, որոնք ամուր փակված են։ Փորձում են Արեւմուտքի պահանջը հնարավորինս արա՞գ իրականացնել։

- Ո՞րն է Արեւմուտքի պահանջը՝ Ռուսաստանն այստեղից դուրս հանե՞լը։ Դա էլ չի ստացվելու՝ նույն անգրագիտության արդյունքում։ Չգիտեմ՝ այդ մարդիկ ինչ ձեւով են մտածում․ որ գալիս են, ճոռոմ հայտարարություններ են անում, դրա տակից ո՞վ է դուրս գալու՝ Դո՞ւք, ե՞ս, մե՞նք։ Ամեն հայտարարության տակ այնքան ռումբ կա դրված, որ չեք էլ կարող պատկերացնել։ Հո այդպես չէ՞. ոտքի վրա հայտարարություն արեցիր: Հաշվարկ ունես, ալտերնատ ունես, ունես ինչ-որ խոստումներ՝ փափուկ բարձեր, որ դրել են քո գլխի տակ, դու էլ ասում ես` ոնց որ փափուկ է այս բարձը, առանց գիտակցելու, որ այս բարձի մեջ այնքան ծակող, պայթող, վնասող էլեմենտներ կան, որ դա միայն քեզ չի վերաբերվում՝ մի ամբողջ երկրի ու մի ամբողջ ժողովրդի մասին է խոսքը գնում։

- Մտահոգիչ էր նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունների բովանդակությունը։ Մինչ այս տարբերակում էին ՀՀ ներկա իշխանություններին ու հայ ժողովրդին, հիմա հայտարարում են, որ եթե այս իշխանությունները դեռ իշխանության ղեկին են, ուրեմն հայ ժողովրդի համար ընդունելի են։

- Ինչ-որ նարատիվ է բերվել, ու դրան ո՞վ է ընդդիմանում, ո՞վ է դրա դեմ խոսում, բացի մի քանի հոգուց, որոնք տարբեր եթերներում ու հայտարարություններով են հանդես գալիս, որի մասին երկու տարուց ավելի խոսում ենք։ Ինչ-որ նոր բան ինձ համար չկա, սա այն էր, ինչը որ երկու տարի առաջ ասել եմ, թե ուր է գնալու այս ամենը։ Վաղն ի՞նչ է լինելու՝ վաղը սարսափելին է լինելու արդեն։

- Ի՞նչ հավանական սցենարներ եք կանխատեսում։

- Ամեն ինչ` պատերազմից մինչեւ պետականության կորուստ։

- Այսինքն, խոսքն այն մասին է, որ ՌԴ-ն թույլ է տալու Ադրբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա։

- Այդպես չէ, որ զանգում ասում է՝ կարո՞ղ եմ հարձակվել: Թույլ տալը չէ՝ հանգամանքներն են բերում դրան, հասկանո՞ւմ եք։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ վաղը, Աստված մի արասցե, բախում կամ պատերազմ լինի, պետք է ասեն` տեսեք, եղավ, չէ՞, ես չեմ կարող դիմացը կանգնել, այս հսկա թուրքական մեքենային դիմադրել հնարավոր չէ, պիտի շուտ ստորագրեմ այս թուղթը։ Ոչինչ, դա էլ թող կորի գնա, բայց գոնե ստորագրենք՝ այս մնացածը փրկենք։

- Այսինքն՝ արդեն աշխատող սխեմայով։

- Այո, այո, մի քանի անգամ, իհարկե։

- Հնարավոր համարո՞ւմ եք, որ ինչ-որ պահի ռուսական կողմը վերահսկողությունը վերցնի իր ձեռքը, որ ոչ թե ՌԴ-ն տարածաշրջանից դուրս մղվի, այլ մենք ամբողջությամբ հայտնվենք իր ազդեցության գոտում։

- Այս պահին դժվար եմ տեսնում, որովհետեւ հիմա իրենք շատ ավելի առաջնահերթ խնդիրներ ունեն։ Վիճակը ծանր է, եթե մեծ ու փոքրի հարց է, եթե ինչ-որ բան անելով իրենք ավելին են շահելու, իհարկե, մեծը կվերցնեն, հատկապես՝ այդ իրավիճակում։

- Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ ռուսական կողմից հնչած ամենամտահոգիչ ու մեզ համար ամենավտանգավոր հայտարարությունը ո՞րն էր։

- Անպայման եզրակացություն կանենք եւ պրակտիկ քայլերով ցույց կտանք։

- Այսինքն՝ գործողությունների մասին է խոսքը։

- Ինչ-որ գործողությունների կանցնեն, թե հիմա ինչպիսին կլինեն դրանք՝ 150 տարբերակ կարող է լինել։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image