Հասարակություն

Ում դիմեն էլեկտրամատակարարման որակից դժգոհ գյումրեցիները` Գլխավոր դատախազի՞ն, թե՞ ԱԱԾ պետին 

Ում դիմեն էլեկտրամատակարարման որակից դժգոհ գյումրեցիները` Գլխավոր դատախազի՞ն, թե՞ ԱԱԾ պետին 

«Հրապարակը» դժգոհություններ է ստացել Գյումրիում էլեկտրամատակարարման որակից։ Այն, որ էլեկտրամատակարարումները ողջ Հանրապետությունում վերջին ամիսներին բավարար մակարդակի վրա չէ եւ նույնիսկ մայրաքաղաք Երեւանում հաճախակիացել են, հայտնի փաստ է, սակայն պարզվում է, որ Գյումրիում էլ կան դժգոհություններ, կապված մատակարարվող էլեկտրականության որակից։ Մասնավորապես Հանրապետության երկրորդ քաղաքում հոսանքի տատանումներն են շատ, որոնք արդեն մի քանի ամիս է սիստեմատիկ բնույթ  են կրել։

Ընդ որում, «Հրապարակի» զրուցակիցը նշեց, որ եթե նախկինում տատանումները հիմնականում երեկոյան 20-22-ի շրջանում էին լինում, ապա այժմ՝ սկսած գարնան սկզբից, գրեթե ողջ օրը։ Արդյունքում տուժում է կենղացային տեխնիկան, ու թե ով է օրինակ հոսանքի տատանման համար շարքից դուրս եկած տեխնիկայի համար վճարելու, Աստված գիտի։ Իհարկե, օրենքը պարզ է, ՀԷՑ-ը, սակայն դա բավականին երկար դատական քաշքշուկ է, իսկ գյումրեցիներից շատ քչերը, հաշվի առնելով դատական համակարգի ներկա վիճակը եւ այն, որ իշխանությունները ափսոսում են Գյումրիում դատավոր նշանակել եղածներին էլ տանում են Երեւան, կմտնեն նման քաշքշուկների մեջ։

Սակայն դժգոհությունը ՀԷՑ-ից կա եւ շարունակում է աճել։ «Հրապարակի» զրուցակիցը նկատեց, որ եթե օրինակ ամսվա սպառած էլեկտրականության համակար վճարումը գոնե մի ժամ սահմանվածից ուշ արվի, հնարավոր է այդ բնակիչ բաժանորդին տանեն Կրեմլի պարիսպների տակ ու գնդահակարեն, սակայն այն, որ ՀԷՑ-ը պատասխանատու է նաեւ բնակիչ բաժանորդներին մատակարարվող հոսանքի որակի համար, այստեղ արդեն պայմանագիրը ամենամեղ բնորոշմամբ՝ ոտանահարվում է։ Ու թե ով է հարցը կարգավորելու՝ դժվար է ասել, որովհետեւ նաեւ խնդրի ծագումն է անհասկանալի ու դեռ պարզ չէ, օրինակ խնդրով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է զբաղվի, Գլխավոր դատախազությունը թե ԱԱԾ-ն, եթե հաշվի առնենք որ էներգետիկ ոլորտը պետության համար ռազմավարական նշանակության ոլորտ է հանդիսանում։

Չի բացառվում, որ նման վիճակի շարունակման դեպքում բողոքները հասնեն Հանրապետության Գլխավոր դատախազին, էներգամատակարարման որակի խախտումների առնչությամբ ՀԷՑ պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքերի ծագումնաբանությունն ուսումնասիրելու համար՝ խնդրո առարկա ունենալով դրանցում հնարավոր հանցակազմի առկայությունը, կամ ԱԱԾ-ին։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image