«GALLUP International Association»-ի տնօրեն Արման Նավասարդյանը քիչ առաջ ներկայացրեց ընկերության հերթական հարցման արդյունքերը։ Այս անգամ նրանք փորձել են պարզել, թե ինչպիսի տրամադրություններ կան հայ հասարակության մեջ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ։ Հարցումը անցկացվել է հեռախոսի միջոցով, հարցմանը մասնակցել է 1100 քաղաքացի։ Հարցումները անցկացվել են հունվարի 17-ից հունվարի 24-ը։
«Առաջին հարցն այն է եղել, թե ձեր կարծիքով ովքեր են մեղավոր միջանցքի հարցման համար։ Մի քանի պատասխանի հնարվորություն կար։ 42,5 տոկոսը նշել է, որ Ադրբեջանի իշխանություններն են մեղավոր։ 29 տոկոսը նշել է, թե Հայաստանի իշխանություններն են մեղավոր։ 17,2 տոկոսը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն են մեղավոր։ Որ ռուս խաղաղապահներն են մեղավոր, 12 տոկոսն է այդպես կարծում։ Բոլոր պետությունները նշել են գրեթե 10 տոկոսը։ Որ Արցախի իշխանություններն են մեղավոր, նշել է 8,3 տոկոսը»,- ասաց Նավասարդյանը։