Հասարակություն

Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո․ ի՞նչ է առաջարկում «Մայր Հայաստան» դաշինքը

Ի՞նչ է լինելու ընտրություններից հետո․ ի՞նչ է առաջարկում «Մայր Հայաստան» դաշինքը

«Երեւանի ավագանու ընտրություններից հետո մենք առաջարկելու ենք հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձեւավորման, եւ ոչ ուշ, քան 1 տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,- այս մասին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

«Իշխանափոխությունն այն կարեւորագույն նախապայմանն է, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։ Իշխանափոխությունը Երեւանում հնարավորություն կտա նաեւ հաղթահարել ներքին՝ Երեւանի կառավարման խնդիրները, սոցիալ-տնտեսական խնդիրները։ Նույնիսկ մանր թվացող խնդիրները, որոնք, թվում է, թե ընթացիկ լուծումով կարող են արդյունք արձանագրել, միեւնույն է՝ ամբողջական իշխանափոխության կարիք կա, որովհետեւ առանձին վերցրած՝ մեկ միավորի մեջ հնարավոր չէ արդյունավետ կառավարում իրականացնել, երբ Հայաստանի քաղաքական կառավարման եւ օրենսդրական դաշտը փոփոխության կարիք ունի»,- նշել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Ա՜յս աստիճանի ցինիկ...

Մարդ մեկ-մեկ մտածում է, որ եկել է մեր քաղաքակրթության վերջը: Ճիշտ այնպես, ինչպես մեկուկես հազարամյակ...

×
Gallery Image