Հասարակություն

Բաքվում քննարկում են, թե ինչով են զբաղված ռուս խաղաղապահները

Բաքվում քննարկում են, թե ինչով են զբաղված ռուս խաղաղապահները

Ադրբեջանում մեդիա-փորձագիտական տարածքում սկսել են քննարկումներ, թե ինչով են զբաղված ռուսական խաղաղապահները Ղարաբաղում։ Հիմնական թեզիսն այն է, որ այն դեպքում, երբ տեղում հայ բնակչություն գրեթե չի մնացել, որոնց անվտանգությունն ապահովելու հարց ունենար ռուսական խաղաղապահ զորակազմը, մանավանդ՝ տեղում վերահսկողություն են իրականացնում ադրբեջանական իրավապահները, ապա ի՞նչ են անում այդ դեպքում խաղաղապահները եւ երկրորդ՝ որքանո՞վ է նպատակահարմար նրանց՝ Ադրբեջանի տարածքում գտնվելը ներկայիս իրականության պայմաններում։

Ինչպես հայտնի է, երեկ Բիշքեկում տեղի ունեցավ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։ Բնականաբար քննարկվել է նաեւ խաղաղապահների հարցը։ Դժվար է ասել, թե ինչ որոշում է կայացվել, կամ ինչ են պայմանավորվել Մոսկվան եւ Բաքուն, սակայն ուշագրավ է, որ արդեն այսօր նման քննարկումներ կան, թեեւ դեռ ոչ համատարած, նույնիսկ՝ մի փոքր զգուշավորությամբ։ Տպավորություն է, որ փորձ է արվում ստուգել հանրային տրամադրությունները կամ որոշակի տեղեկատվական շերտ ստեղծել։ Թե ինչ կլինի, դեռ պարզ չէ, սակայն կարելի է կարծել, որ առաջիկա ամիսներին այս հարցում որոշակի հստակություն կմտցվի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image