Այլ

Ադրբեջանցի էկոակտիվիստների ճոխ առևտուրը՝ Շուշիում․ հայտնի լրագրողի գաղտնազերծումը

Ադրբեջանցի էկոակտիվիստների ճոխ առևտուրը՝ Շուշիում․ հայտնի լրագրողի գաղտնազերծումը

Հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը հերթական բացահայտումն է արել Լաչինի միջանցքը շրջափակած ադրբեջանցի կեղծ բնապահպանների վերաբերյալ։

Նա տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի «էկոակտիվիստները» Լաչինի միջանցքում իրենց «Էկոցույցերի» «ընդմիջմանը» ճոխ առևտուր անում Շուշիի խանութներում։
 «Ահա «էկոակտիվիստները» ըմբոշխնում են տաք կերակուր, լուսավորված ու ջեռուցվող պայմաններում, ճոխ առևտուր անում Շուշիի խանութներից։ Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ արդեն 70 օր զրկված է այս բոլոր հնարավորություններից»,- ընդգծել է լրագրողը։

Նա նշել է նաև, որ այդ «էկոակտիվիստներից» շատերը երեխաներ են, որոնց Ադրբեջանի ղեկավարությունը իր քաղաքական շահի համար երկու օրը մեկ մեծ ավտոբուսներով շուրջ 800 կմ տեղափոխում է դեպի Լաչինի միջանցք։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image