Երեկ՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և նրա կալանքը փոխարինվեց տնային կալանքով, այսինքն՝ այլևս չի մնալու բանտային կալանքի տակ։
Անցյալ տարվա Ապրիլի 2֊ից ազատազրկված սրբազանը հիմա գտնվում է տնային կալանքի մեջ, սակայն սահմանափակումներ ունի՝ չի կարող ընդունել հյուրերի, զրուցել հեռախոսի միջոցով եւ նամակագրություններ անել։Չնայած սահմանափակումներին, Միքայել սրբազանի տուն վերադարձը Գյումրիում մեծ ոգևորությամբ են ընդունել։ Չնայած այն բանին, որ քաղաքացիները սահմանափակումների պատճառով անձամբ չեն կարող տեսնել նրան, շատերը նշում են, որ անգամ ամեն անգամ առաջնորդարանի և Յոթ Վերքի կողքով անցնելիս, գիտակցումը, որ սրբազանն այնտեղ է, դա արդեն իսկ հանգստություն և խաղաղությունն է ներշնչում:
Նշենք, սակայն, մեր տեղեկություններով՝ սրբազանը դեռ տուն չի գնալու․ երեք օրից նախատեսված է նրա երկրորդ վիրահատությունը, և որոշում է կայացրել, որ միայն վիրահատությունից հետո, երբ լիովին կապաքինվի, նոր կվերադառնա Գյումրի: