Այլ

ԱՄՆ հեղինակությունը Մերձավոր Արեւելքում կարող է խաթարվել․ Հաքան Ֆիդան

ԱՄՆ հեղինակությունը Մերձավոր Արեւելքում կարող է խաթարվել․ Հաքան Ֆիդան

ԱՄՆ բարոյական գերակայությունը Մերձավոր Արեւելքում անհավատալիորեն տուժել է եւ չի բացառվում, որ ԱՄՆ հեղինակությունն այդ ռեգիոնում լրջորեն խաթարվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։ Խոսելով այն մասին, որ Միացյալ Նահանգները ավիակիր ռազմական հածանավ է ուղարկել Արեւելյան Միջերկրականի ավազան, նա նշել է, որ դա նոր իրավիճակ չէ եւ ԱՄՆ-ն իր տակտիկական եւ ռազմավարական նպատակները նշում է ըստ սեփական կարիքների։

Թուրքական պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Վաշինգտոնն այս կերպ ցանկանում է զսպողի դերակատարություն ստանձնել, եթե հանկարծ հակամարտությունում այլ կողմ կամ կողմեր էլ ներգրավվեն։ TRT Haber-ի զրույցում նախարար Ֆիդանը նշել է, որ չի բացառվում, որ ԱՄՆ-ի եւ Մերձավոր Արեւելքի երկրների միջեւ հարաբերությունների վերջնական խզում լինի։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image