Այլ

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

Ուժգին երկրաշարժ՝ Ճապոնիայում

6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում՝ Միյագի պրեֆեկտուրայի ափերի մոտ՝ երկրի հյուսիս-արեւելյան հատվածում։ Այս մասին հայտնում է Ճապոնական մեթեո կենտրոնը։ Համաձայն տեղեկությունների, ստորգետնյա ցնցումները արձանագրվել են Երեւանի ժամանակով 15:22-ին։ Օջախի խորությունը կազմում է 50 կմ։ Առավել տուժել է Միյագիի շրջանը։

Էպիկենտրոնը գտնվում է հյուսիսային լայնության 38,9° եւ արեւելյան երկայնության 142,1°։ Ավերածություններ, մարդկային զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հրապարակվել։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image