Արարատի մարզի Այգավան համայնքի գլխավորը ճանապարհը փակ է այս պահին։ Տեղում են պարեկներն ու հրշեջները, բազմաթիվ քաղաքացիներ։
Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա առնվազն երկու տուժած։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա):
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:
Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

