Հասարակություն

Արագած Ախոյանն անհապաղ ազատ է արձակվել

Արագած Ախոյանն անհապաղ ազատ է արձակվել

Նախկինում մի քանի շինծու քրեական գործերով անցած, ընդդիմադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոց տնային կալանքը հունիսին դատարանը՝ դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ փոխել է «վարչական հսկողություն» խափանման միջոցի՝ անհապաղ ազատ արձակելով դատական նիստերի դահլիճից։ 

Նշենք, որ Արագած Ախոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հափշտակել է Վազգեն Ավետիսյանի, Զեմֆիրա Զաքարյանի, Վիկտորյա Ալավերդյանի, Գագիկ Սարգսյանի, Մխիթար Սարգսյանի, Սոնա Փիլոսյանի, Սոֆիկ Ստեփանյանի կողմից բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց նրա տնօրինմանը, տիրապետմանը, օգտագործմանը փաստացի և իրավաբանորեն ազատ կամքով հանձնված առանձնապես խոշոր չափերի ընդհանուրը' 277.712.000 ՀՀ դրամ և 10.724.000 ՀՀ դրամին համարժեք 24.800 ԱՄՆ դոլար գումարները, ինչպես նաև խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, կատարել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ:

Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ խափանման միջոցը փոխվել է մի քանի ամիս առաջ, ապա նշեց՝ սա քաղաքացիաիրավական վեճ է․ «Նա կառուցապատում է իրականացրել, շենքը իր ավարտին չի հասցրել, բանկի նկատմամբ պարտավորություններ է ունեցել, 100 բնակչից 90-ը տները ստացել են, մոտ 10-ի հետ կապված է խնդիր եղել»։

Պաշտպանը նաեւ  նշեց, որ գործի դատաքննությունը շարունակվում է, բավականին շատ անձինք հարցաքննվելու են։    

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image