Հասարակություն

Թշնամու լրատվական գործակալությունները միտումնավոր յուղ են լցնում կրակի վրա

Թշնամու լրատվական գործակալությունները միտումնավոր յուղ են լցնում կրակի վրա

«Խնդրում եմ ուշադրություն. ադրբեջանական պրովոկատորները զանգվածային հեռախոսազանգեր և հեռախոսային ահաբեկչություն են սկսել Արցախի և Հայաստանի տարածքում։ Լեռնային Ղարաբաղում հասկանալի տրամադրություններ են տիրում. մի կողմից հայերը գիտեին, որ ադրբեջանցիները խախտելու են պայմանավորվածությունները, և պատրաստվում էին դրան, մյուս կողմից՝ անհասկանալի է զարգացումների ընթացքը։ Ադրբեջանցիներն այս փաստը խաղարկում են իրենց օգտին՝ փորձելով խուճապի մատնել հայ հասարակությանը»-այս մասին Հրապարակին ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Վերջինիս խոսքով ադրբեջանական լրատվական գործակալությունները միտումնավոր յուղ են լցնում կրակի վրա, և դրդում՝ իրենց զայրույթն ուղղել ռուս խաղաղապահների վրա, որոնք թույլ տվեցին նման սցենար զարգացնել։ «Ադրբեջանական կողմը զուգահեռ սկսել է զանգվածային հեռախոսազանգեր իրականացնել հայկական համարներով՝ փորձելով խուճապ տարածել և տեղեկություններ ստանալ։ Ոչ մի դեպքում մի պատասխանեք անծանոթ համարների զանգերին, նամանավանդ, եթե հեռախոսազանգերը կատարվում են արտասահմանյան համարներից։ Զգոն եղեք,մենք իրենցից պիտի խելացի լինենք,-ասաց Աբովյանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image