Սպորտ

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում

Պատմելու եմ դրանց մասին. շատ վատ բաներ եմ տեսնում

Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում ստեղծված իրավիճակին՝ քննադատելով լիգայում տիրող մթնոլորտը և մի շարք ֆուտբոլիստների պահվածքը։

Պորտուգալացի հարձակվողը, որը հանդես է գալիս Ալ-Նասր ակումբում, նշել է, որ առաջնությունում հաճախ նկատվում են ավելորդ բողոքներ և լարվածություն։ Նրա կարծիքով՝ շատ խաղացողներ չափազանցնում են իրավիճակները և իրենց վարքով վնասում մրցաշարի ընդհանուր պատկերին։

Ռոնալդուն ընդգծել է, որ ֆուտբոլը պետք է մնա խաղ, ոչ թե վերածվի հակամարտության։ Նա դժգոհություն է հայտնել այն փաստից, որ որոշ ֆուտբոլիստներ բացահայտ կերպով քննադատում են մրցավարներին, լիգայի կազմակերպիչներին և ընդհանուր համակարգը՝ դա համարելով անընդունելի մոտեցում։

Նա նաև նշել է, որ մրցաշրջանի ավարտից հետո ավելի մանրամասն կխոսի իր նկատած խնդիրների մասին, քանի որ, իր խոսքով, տեսել է բազմաթիվ բացասական երևույթներ։ Ռոնալդուն ընդգծել է, որ եթե Սաուդյան առաջնությունը ցանկանում է հավակնել աշխարհի առաջատար լիգաներից մեկի կարգավիճակին և մրցակցել եվրոպական առաջնությունների հետ, անհրաժեշտ է փոխել ներկա իրավիճակը։

Ֆուտբոլիստի համոզմամբ՝ պետք է լրջորեն վերլուծել առկա խնդիրները և քննարկել դրանք լիգայի ղեկավարության հետ, քանի որ ներկայիս վիճակը, ըստ նրա, արդեն հեռանում է իրական ֆուտբոլից։

«Ես կարտահայտվեմ մրցաշրջանի վերջում, քանի որ շատ վատ բաներ եմ տեսնում»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image