Քաղաքականություն

Այս կինը եվրոպական ճանապարհի վարկաբեկման համար ավելի շատ գործ է արել, քան բոլոր «Կրեմլի ագենտները»

Այս կինը եվրոպական ճանապարհի վարկաբեկման համար ավելի շատ գործ է արել, քան բոլոր «Կրեմլի ագենտները»

Քանի դեռ Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտը քննարկում է թավշյա իշխանության հակաեկեղեցական «կրկեսային համարները»՝ համեմված ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների փաստաթղթերի հետ համեմված, հենց Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կարող են հավակնել Նոբելյան մրցանակի «Աբսուրդային հիմարություն» անվանակարգում։ 

Այսպես, Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, Կայա Կալլաս անունով մի կին Հայաստան–ԵՄ հարաբերությունների քննարկման շրջանակներում բառացիորեն հորդորել է Հայաստանին կիրառել պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և միանգամից հայտարարել է Հայաստանին 50 միլիոն եվրո տրամադրելու մասին՝ «ռուսական ազդեցությանը հակազդելու» դեպքում։ Սա կթվար ապուշ անեկդոտ, եթե իրականություն չլիներ։ Այլ կերպ ասած՝ եվրոպացիներն առաջարկում են Հայաստանին դադարեցնել իր գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Ռուսաստան և «խնդրում են» կտրել տնտեսական կապերը ռուսական շուկայի հետ (բնականաբար՝ նաև ԵԱՏՄ-ի հետ), դադարեցնել Ռուսաստանից վառելիքի, սննդի, ապրանքների ներմուծումը Հայաստան, դադարեցնել Ռուսաստանի հետ աշխատանքային ընդհանուր շուկայի  հետ կապված համաձայնագրերը, դադարեցնել Ռուսաստանում  աշխատող հայերի ուղարկած գումարների հոսքը, և ըստ էության, մտնել բաց հակամարտության մեջ Ռուսաստանի հետ։

Այսինքն՝ մեզ առաջարկում են մտնել հակամարտության մեջ հենց այն Ռուսաստանի հետ, որը գտնվում է իր ռազմական վերելքի վրա ուկրաինական ճակատում՞ ՆԱՏՕ-ի հետ հակամարտության կոնտեքստում։
Այսինքն՝ մեզ առաջարկում են հակամարտության մեջ մտնել այն Ռուսաստանի հետ, որը ԲՐԻԿՍ-ի և ՇՕՍ-ի շրջանակներում ձևավորել է այլընտրանքային տնտեսական իրականություն, որը փաստացի արդեն Եվրամիությանը դրել է պերմանենտ սոցիալական և տնտեսական կոլապսի մեջ։ 

Այն Ռուսաստանի հետ, որն արագացնում է իր ռազմական, քաղաքական և դիվանագիտական ներկայության աճը ամբողջ աշխարհում։ 

Հենց վերը նշված Ռուսաստանի՞ հետ են եվրոպացիներն առաջարկում մեզ հակամարտության մեջ մտնել, թե՞ որևէ այլ Ռուսաստան գոյություն ունի աշխարհում, չեմ հասկանում։

Վերջ ի վերջո, Կայա Կալլասի նման գործիչները Հայաստանի «եվրոպական ճանապարհի» վարկաբեկման համար շատ ավելի մեծ գործ են արել, քան բոլոր «Կրեմլի ագենտները» միասին վերցրած։

Մոսկվան անպայման պետք է շուտով մեդալ տա այս կնոջը, լուրջ եմ ասում։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image