Համացանցի ադրբեջանական տիրույթում կադրեր են տարածվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ապօրինի ձերբակալությունից։ Կադրերը տարածել է Qafqazinfo-ն։
Ավելի վաղ գրել էինք, որ երեկ Ադրբեջանի իշխանություններն առևանգել և ապօրինի ձերբակալել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին։
Այսօր արդեն հայտնի դարձավ Հարությունյանի իրավունքները պաշտպանող փաստաբանի ինքնությունը։ Ըստ ադրբեջական ԶԼՄ-ների, նրա փաստաբանը Ալով Սաֆարալիևն է։ Վերջինս սոցցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը։
«Հարությունյանը հարցաքննվել է, միայն կարող եմ ասել, որ նրա տված ցուցմունքը կօգնի գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ»,- հավելել է ադրբեջանցի փաստաբանը։ Նրա պնդմամբ, Հարությունյանի ֆիզիկական և հոգեբանական վիճակը նորմալ է։
.jpg)
