Եվ հիմա՝ մի փոքր խելամտության թեստ՝ Զելենսկու Վաշինգտոն կատարած փաստացի ձախողված բանակցությունների և ուկրաինական ԱԹՍ-ների կողմից Վլադիմիր Պուտինի նստավայրին հարված հասցնելու փորձի ֆոնին։
1․ Չինաստանը անմիջապես կտրուկ ավելացրեց Թայվանի ափերի մոտ անցկացվող ռազմական զորավարժությունների տեմպն ու ագրեսիվությունը։
2․ ԱՄՆ-ը առաջին անգամ հարված հասցրեց Վենեսուելայի տարածքին՝ ոչնչացնելով նավահանգստային ենթակառուցվածքներից մեկի մի հատվածը։
3․ Թեհրանում սկսվել են հակակառավարական ցույցեր՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրաժարականի պահանջով։
4․ Սիրիայում իրավիճակը կտրուկ սրվել է։ Շարունակվում են բախումները քրդերի և «նոր իշխանությունների» միջև (այսինքն՝ նախկին նեո-ԻՊ խմբավորումների՝ «բարմալեյների»)։
5․ Ռուսաստանը հայտարարեց, որ կաջակցի Չինաստանին Թայվանի հարցում։ Ընդ որում՝ դա արվեց չափազանց կոշտ ձևակերպումներով։
6․ Ռուսաստանն ու Իրանը «ուսի ուսի կանգնած են» Վենեսուելայի կողքին (սա Ռուսաստանի և Չինաստանի պաշտոնական դիրքորոշումն է)։ Ճիշտ այդպես էլ ասվեց՝ ուզի ուսի։
7․ Սաուդյան Արաբիան պաշտոնապես պահանջել է, որ ԱՄԷ-ն դուրս բերի իր զորքերը Եմենից։ Հակառակ դեպքում Էր-Ռիադը կձեռնարկի անհրաժեշտ ռազմական քայլեր։
8․ Թրամփը Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, չի առարկել Իսրայելի կողմից Իրանի դեմ հնարավոր նոր ռազմական հարվածին։
Ինչո՞ւ է ամեն ինչ հանկարծ կրկին գլորվում անդունդի մեջ։
Կամ գուցե ընկեր Թրամփը Պուտինի առաջ իր վրա էր վերցրել պարտավորություն՝ համոզել Զելենսկուն, և այդ ընթացքում համաշխարհային լարվածությունը որոշ չափով մեղմվել էր, իսկ այն բանից հետո, երբ Զելենսկին փաստացի «քցեց» Թրամփին և փլուզեց գլոբալ պայմանավորվածությունը, աշխարհում ամեն ինչ նորից բռնկվեց՞
Եվ հիմա հարցը․ ինչպե՞ս է այս ամենը ազդելու Հայաստանի վրա։
Ժամանակը գնաց։
Արման Աբովյան