Այլ

ԱՄՆ-ն շահագրգռված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայով․ Պետդեպ

ԱՄՆ-ն շահագրգռված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիայով․ Պետդեպ

ԱՄՆ-ը շահագրգիռ կողմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, պաշտոնյան նշել է, որ ԱՄՆ-ն շարունակում է մեծ հետաքրքրություն ցուցաբերել այս հարցում։

«Այս աշխատանքում ներգրավված է ոչ միայն պետքարտուղարը, այլև նրա տեղակալ Օ'Բրայենը՝ Բոնոյի ավագ համակարգողը, և նրանք շարունակում են ակտիվորեն համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image