Հասարակություն

Տուրիստները ԱԳԼՃԿ-ների կեղտոտ զուգարաններում են կարիքները բավարարում

Տուրիստները ԱԳԼՃԿ-ների կեղտոտ զուգարաններում են կարիքները բավարարում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 12-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանում զբոսաշրջությունն արդեն դառնում է ինդուստրիա։  Սակայն Հայաստանում զբոսաշրջությունն ինդուստրիա դարձնելու, դրա  զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավելու կարիք կա։ Հաղարծին վանական համալիր, օրինակ, տարեկան հարյուր հազարավոր  զբոսաշրջիկներ են այցելում։ Սա ամենալավ զբոսաշրջային ուղղություններից է՝ եւ բնությունն է հաճելի, եւ հուշարձանն է տեսարժան, սակայն նշանավոր վանական  համալիր տանող ճանապարհը նեղ է ու անբարեկարգ։ Նեղ ճանապարհի պատճառով  2025թ․ նոյեմբերի 2-ին Հաղարծին վանական համալիրի ճանապարհին Երևանից ժամանած ուսանողներով լի մի ավտոբուս էր շրջվել՝ կային վիրավորներ։

Տուրիստական Դիլիջան քաղաքում առհասարակ հասարակական ոչ մի զուգարան չկա, որ զբոսաշրջիկները, քաղաքի բնակիչները, հյուրերը դրանցից օգտվեն, իսկ դա զբոսաշրջության զարգացման լուրջ խոչընդոտ է համարվում ողջ աշխարհում։ Միջպետական ճանապարհին գործող հասարակական զուգարաններ էլ չկան։ Տուրիստները, բնական կարիքները հոգալու համար, կանգնեցնում են ավտոբուսները, ավտոմեքենաները եւ մտնում ավտոճանապարհին գործող ԱԳԼՃԿ-ների, բենզակայանների զուգարաններ, որոնց մեծ մասն անասելի կեղտոտ են, գտնվում են հակասանիտարական վատ վիճակում։ Օրինակ, Ծովագյուղի ԱԳԼՃԿ-ում, որը գործում է նույնանուն սուպերմարկետի դիմաց, սանիտարական վատ վիճակ է։ Սևան քաղաքի «Լեվ-Լեն» ԱԳԼՃԿ-ի զուգարանը համեմատաբար մաքուր է, սակայն այնտեղ էլ օճառ կամ ձեռքերը լվանալու այլ նյութ չկա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image