Քաղաքականություն

Եթե ռուսների եւ Բաքվի հետ չէիք պայմանավորվել, ինչո՞ւ «մտաք խաղի մեջ»

Եթե ռուսների եւ Բաքվի հետ չէիք պայմանավորվել, ինչո՞ւ «մտաք խաղի մեջ»

Հայաստանից Արցախ ուղարկվելիք հումանիտար օգնությունը տեղափոխող ավտոշարասյունը՝ Սպայկայի 19 բեռնատարներից կազմված, շարունակում է կանգնած մնալ Արցախի մուտքի մոտ, որպես մեր անզորության առհավատչյա։ Մերթ ընդ մերթ հայտարարվում է, որ սպասում են ռուսական կողմի քայլերին, համապատասխան դիմում են հղել Ադրբեջանին։ Ու մինչ դեռ անորոշություն է, որն ավելի է մռայլեցնում առանց այն էլ չափազանց մռայլ իրավիճակը, բնական մի հարց կա, որն առաջնահերթ պետք է տալ Հայաստանի գործող իշխանություններին, եւ առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանին․ եթե օգնությունը տեղ հասցնելու հարցը ռուսական կողմի հետ համաձայնեցված չէ, եթե Ադրբեջանի հետ հարցը պարզեցված չէ, որպեսզի հենց նման իրավիճակ չառաջանար, ապա ի՞նչ իմաստ կար այդ ծանրաքարշ բեռնատարները տանել հասցնել սահման ու կանգնեցնել։ Առհասարակ ի՞նչ խնդիր է լուծում սրանով Հայաստանի իշխանությունները։

Եթե իրոք մտահոգված են Արցախի եւ արցախահայության ճակատագրով, ապա կարելի էր, չէ՞, ամեն ինչ կազմակերպել այնպես, որ նման տհաճ ու ստորացնող իրավիճակ չառաջանար։ Եթե պարզապես նպատակն ուներ, որ այս քայլը կապիտալիզացվեր ու պոպուլիզմի ժանրին հատուկ ձեւով հետո ասվեր, թե՝ «բա ինձանից ինչ հասնում էր արեցի, նույնիսկ այդ քայլին գնացի, էլ ի՞նչ եք ուզում ինձանից», ապա մի՞թե ամեն ինչ այդքան պրիմիտիվացվել է, չասելու համար՝ անմարդկայնացվել։ Չէ որ այն կողմում մարդիկ են, երեխաներ, ծերեր, հիվանդներ, որոնք սպասում են, թե օգնությունն ի վերջո երբ տեղ կհասնի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image