Հասարակություն

Գյուղական խանութները՝ նիսյայի և պարտքը փակելու արանքում

Գյուղական խանութները՝ նիսյայի և պարտքը փակելու արանքում

Տավուշի քաղաքների փոքր խանութները և հատկապես՝ գյուղական խանութները բախվել են լուրջ խնդրի: Այդ խանութների տերերն ինձ հայտնեցին, որ իրենց վաճառած ապրանքների մեծ մասը QR կոդեր ունեն:  Համագյուղացիները, հարևանները, ծանոթները կանխիկ գումար չունեենալով՝ խանութի տիրոջը խնդրում են և ապառիկ՝ նիսյայով ապրանքներ են գնում: Խանութի տերերն էլ չեն  կարողանում մերժել նրանց: QR կոդով ապրանքները սարքով անցկացնելուց հետո վաճառողները նաև ՀԴՄ կտրոններ են տպում։

Հետո,  պարտքերը մարելու ժամանակ պարտատերերը հաճախ պարտքի մարումը կատարում են բանկային քարտերի միջոցով: Արդյունքում ստացվում է , որ նույն՝ ապառիկ վերցված ապրանքի համար խանութի տերը 2 անգամ է ՀԴՄ կտրոն տպում, ինչը նրա համար հարկային լրացուցիչ պարտավորություն է առաջացնում: Խանութներում ունեցած իրենց պարտքը բանկային քարտով վճարում են հատկապես կենսաթոշակառուները, որպեսզի իրենց թոշակի գումարի 20 տոկոսի չափով վերադարձ՝ քեշբեկ ունենան: Փոքր խանութներիի տերերն ասացին, որ այս տարվանից ոչ կանխիկ գնումներով վճարած գումարի 1 տոկոսի չափով վերադարձ կա  սովորական գնորդների համար, ուստի նրանք ևս ցանկանում են բանկային քարտով վճարել իրենց ունեցած նիսյայի պարտքը: Այս խնդիրը գոյություն չունի մեծ խանութներում, սուպերմարկետներում, որոնք գնրոդներին ապառիկով ապրանք չեն վաճառում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image