Միջազգային

Պատրաստվում են Իրանի երկարատեւ բլոկադային

Պատրաստվում են Իրանի երկարատեւ բլոկադային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հանձնարարել է իր թիմին պատրաստել պլան՝ Իրանի դեմ երկարատեւ բլոկադայի համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Համաձայն հաղորդման, վերջին շրջանում նախագահ Թրամփը արտահայտվել է այն մասին, որ պետք է ճնշում գործադրել Իսլամական Հանրապետության տնտեսության վրա՝ ծովային բլոկադայի եղանակով, թույլ չտալով, որ իրանական նավահանգիստներից նավթ դուրս գա։

Մյուս տարբերակներից է մարտական գործողությունների վերականգնումը, որը սակայն Վաշինգտոնի համար ռիսկային է։ Թրամփը հակասական խորհուրդներ է ստանում, թե ինչ քայլեր է պետք կատարել Իրանի պարագայում։ Կան խորհրդականներ, ովքեր կողմ են, որպեսզի Թեհրանի դեմ ճնշումն ավելանա։ Սակայն կան նաեւ այնպիսիք, ովքեր կարծում են, որ ներկայիս վիճակի շարունակումը կարող է վնասել ամերիկյան տնտեսությանն ու Կոնգրեսի միջանկյալ առաջիկա ընտրություններում հարվածել Հանրապետական կուսակցությանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image