Քաղաքականություն

Երեւանն ու Մոսկվան պատրաստվում են հարաբերությունների ռեստարտի 

Երեւանն ու Մոսկվան պատրաստվում են հարաբերությունների ռեստարտի 

«Հրապարակը» փոխանցում է, որ առաջիկայում Ռուսաստանն ու Հայաստանը կատարելու են դեսպանների փոփոխություններ։ Մասնավորապես, Հայաստանում ՌԴ դեսպան Վաղարշակ Հարությունյանին, ումից ռուսական կողմը շատ դժգոհ է, ամենայն հավանականությամբ կփոխարինի Գուրգեն Արսենյանը։ Սերգեյ Կոպիրկինի փոխարեն էլ Մոսկվան ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունից մի բարձրաստիճան պաշտոնյայի կնշանակի Հայաստանում ՌԴ դեսպան։

Այս փոփոխություններով, ինչպես դիպուկ նկատել է «Հրապարակը», Ռուսաստանը «հասկացնում է», որ կարեւորում է Հայաստանն ու պաշտոնական Երեւանի հետ համագործակցությունը։ Ռուսաստանի համար Հայաստանի կաեւորության ըդնգծման տրամաբանության մեջ պետք է թերեւս դիտարկել նաեւ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանի հայտարարությունն առ այն, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելության տեղակայման քննարկմանը, եւ ներկայումս ՀԱՊԿ-ը սպասում է Երեւանի արձագանքին։ Այս երկու տեղեկությունների համադրությամբ՝ կարող ենք եզրակացնել, որ Մոսկվան եւ Երեւանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կսկսեն պաշտոնական հարաբերությունների ռեստարտ։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image