Հասարակություն

Գյումրեցի ուսանողները բոյկոտեցին եւ միացան շարժմանը

Գյումրեցի ուսանողները բոյկոտեցին եւ միացան շարժմանը

Այսօր վաղ առավոտից Գյումրիում իրազեկման ակցիա է ընթանում, որի մասնակիցները հերթով մտնում են բուհեր՝ ուսանողներին դասադուլի կոչ անում եւ հորդորում միանալ իրենց։

Նշենք, որ մի շարք բուհերում, չնայած ռեկտորները ընդդիմացան, հրահանգեցին ներսից կողպել դռները, սակայն ուսանողների բոյկոտի արդյունքում դռները բացվեցին եւ ակցիայի մասնակիցներին միացան համալսարանականները։ Մասնավորապես լարված իրավիճակ էր ստեղծվել ՇՊՀ, Տնտեսագիտական համալսարաններում, որտեղ ռեկտորներն անձամբ էին դուրս հրավիրում ցուցարարներին։

Նկատենք, որ Գյումրիում բավականին անբարենպաստ եղանակային պայմաններ են այս պահին, ու չնայած դրան,   ակցիայի մասնակիցները երեկոյան ՝ ժամը 17։30-ին, Յոթ վերք եկեղեցու բակում  հանրային քննարկման են հրավիրում բոլոր քաղաքացիներին՝ Շիրակում շարժման հետագա անելիքները որոշելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image