Հասարակություն

Նախկին Գլխավոր դատախազին զրկել են քաղաքացիությունից 

Նախկին Գլխավոր դատախազին զրկել են քաղաքացիությունից 

Ամերիկյան սանկցիաների տակ հայտնված Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Պարցխալաձեն զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից։ Նման որոշում կայացրել է Վրաստանի Արդարադատության նախարարությունը։ Նշվում է, որ վերջինս նաեւ ունեցել է ռուսական քաղաքացիություն։ Համաձայն Վրաստանի օրենսդրության, անձը զրկվում է վրացական քաղաքացիությունից, երբ դառնում է այլ երկրի քաղաքացի, առանց տեղեկացնելու վրացական իշխանություններին։

Ըստ հայտարարության, որը տարածվել է Վրաստանի արդարադատության նախարարության կողմից, Պարցխալաձեին քաղաքացիությունից զրկելու մասին որոշումն ուղարկվել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի հաստատմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image