Այլ

Իշխանությունները Պետրոս Ղազարյանի բերանով չհասան ակնկալված նպատակին․ Lևոն Ջավախյան

Իշխանությունները Պետրոս Ղազարյանի բերանով չհասան ակնկալված նպատակին․ Lևոն Ջավախյան

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Հանրային Հեռուստաընկերության եթերում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հարցազրույցին՝ հետևյալ դիտարկումներով. «Ամենայն ուշադրությամբ նայում և լսում էի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ։ Զգացվում էր, որ ՔՊ֊ական իշխանության մի ողջ զինանոց էր աշխատել, որպեսզի Պետրոս Ղազարյանի բերանով խայտառակվի Նարեկ Կարապետյանը և «Մեր ձևով» շարժումը։

Սակայն, ի զարմանս ինձ և ի հիացումս Նարեկ Կարապետյանի, բանախոսը աչքի ընկավ գիտելիքների խորը իմացությամբ, քաղաքական հավասարակշռությամբ, բազմատեղյակությամբ և հասարակական քաղաքական իրավիճակը գերազանց գնահատելու ունակությամբ։

Նա ոչ մի դեպքում սադրանքի չենթարկվեց. հարցերին պատասխանում էր հանդարտ, առանց ձայնը բարձրացնելու, խելացի, տրամաբանորեն և նյութի գերազանց իմացությամբ։Նարեկը գիտակցորեն խուսափում էր քաղաքական էժանագին շահարկումներից, իշխանությունների հետ ավելորդ հակադրումից` տուրք տալով Հայաստանում ոչ թե շարունակական ատելությանը, այլ ազգային համերաշխությունը գեներացնելու միտումին։

Ես պարզապես հիացած եմ Նարեկ Կարապետյան քաղաքական գործիչի բարձր պատրաստվածության մակարդակով»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image