Քաղաքականություն

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք Հայաստանում որեւէ խոշոր բողոքի ցույց չենք տեսել. Ֆարհադ Մամեդով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք Հայաստանում որեւէ խոշոր բողոքի ցույց չենք տեսել. Ֆարհադ Մամեդով

Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը վերջերս Հայաստան այցելած Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչներից մեկն է: Նա պատասխանելով մեր լրագրողի հարցին 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու, «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի եւ Բաքվում մեր հայրենակիցների դատավարության ու նրանց ազատ արձակելու` միջազգային հանրության պահանջների մասին ասել է.

«Արեւմտյան ադրբեջանցիների հարցը կբարձրացվի նույն համատեքստում, ինչ որ բարձրացվում է Ադրբեջանից դուրս եկած հայերի հարցը։ Ընտրությունը մնում է նրանց, ովքեր բարձրացնում են հարցը՝ իրենց ընտրած համատեքստերում։ Ադրբեջանական հասարակությունը չի ընդունում ընտրողական մոտեցումը։
Ադրբեջանում բանտարկված հայ քաղաքացիների վերաբերյալ կարող եմ ասել, որ դատավարություններն ավարտվել են, եւ ադրբեջանական հասարակության համար սա հաստատված իրականության մի մասն է։ Միակ երկիրը, որն ունի լեգիտիմություն՝ բարձրացնելու արտասահմանում դատապարտված հայ քաղաքացիների հարցը, Հայաստանի Հանրապետությունն է»։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, կայուն խաղաղությանը եւ Նիկոլ Փաշինյանի հետ այդ խաղաղությունը շաղկապելուն նա ասել է.

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրինական վարչապետն է, որն անցյալ օգոստոսին համաձայնեցրել է խաղաղության օրակարգն Ադրբեջանի նախագահի հետ։ Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք Հայաստանում որեւէ խոշոր բողոքի ցույց չենք տեսել։ Շատ ընդդիմադիր ուժեր քննադատել են Հայաստանի կառավարությանը, բայց դա չի վերաճել լայնածավալ բողոքի ցույցերի։ Քաղաքական ուժերի վարկանիշը որոշվում է ընտրություններով, եւ մենք ունենք ընդամենը մի քանի ամիս՝ սպասելու»։

Հարցազրույցն ամբողջությամբ` կարդացեք վաղը «Հրապարակ» թերթում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image