Հասարակություն

«Հրապարակ»․ Անչափահասի խմբակային ծեծի և արժանապատվության նսեմացման գործով դատը՝ դռնփակ

«Հրապարակ»․ Անչափահասի խմբակային ծեծի և արժանապատվության նսեմացման գործով դատը՝ դռնփակ

2025թ․ սեպտեմբերին  Զորական և Կոթի գյուղերի  մի խումբ անչափահասների  կողմից Նոյեմբերյան քաղաքում  խմբակային ծեծի էր ենթարկվել Նոյեմբերյանի պետական քոլեջի 17-ամյա ուսանող Ալեն Ջանվելյանը։ Այդ մասին  համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որը  մեծ արձագանք է  գտել հանրության մեջ:  Ներկայումս  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է այդ քրեական գործով դատավարությունը, մեղադրյալները 5-ն են՝  Տիգրան Ուռուտյանը, Մխիթար Բաբաջանյանը, Հայկ Աղաջանյանը, Լևոն Սարուխանյանը և Հակոբ Գասպարյանը: «Դատալեքս»  դատական տեղեկատվական  համակարգում այդ դատավարության վերաբերյալ ինֆորմացիան սահմանափակված է : Զանգահարեցի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևանի նստավայր: Տավուշի  առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի  ղեկավար Արման Ժամհարյանը   այդ դատավարության վերաբերյալ «Դատալեքսում» տեղեկատվության սահմանափակման ,  դատավարության   վերաբերյալ   հայտնեց՝   ընդունված կարգ է , որ  գործերը քննող դատավորների  որոշումներով անչափահասների մասնակցությամբ քրեական  տարբեր  գործերով դատավարությունները  դռնփակ  են կայանում, դա  անչափահասների շահերի  օգտին  է  արվում: Այդ  դատավարություններին  կարող են մասնակցել միայն դատավարության  կողմերը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image