Մենք ամբողջությամբ մերժում ենք այս հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա։
Հայտարարել է Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ անդրադառնալով Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից հայոց Մեծ Եղեռնը «ցեղասպանություն» որակելուն։
«Թուրքիան որևէ մեկից սովորելու բան չունի սեփական անցյալի մասին», - ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։