Հստակ տվյալներ այն մասին, որ Սիրիայից գրոհայիններ են մասնակցում Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններին, ռուսական հետախուզությունը ստացել է ներառյալ Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հատուկ ծառայություններից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը՝ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում։ Նա շեշտել է, որ այդ տվյալները հստակ են ու ճիշտ։
«Այդ տվյալները մենք ստացել ենք մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից եւ մեր գործընկեր հատուկ ծառայություններից՝ Մերձավոր Արեւելքում եւ Միջին Արեւելքում»,- ասել է Նարիշկինը։