Քաղաքականություն

Եվրոպական խորհրդի կա՞յքն է մանիպուլացնում, թե՞ ՀՀ ԱԳՆ-ն

Եվրոպական խորհրդի կա՞յքն է մանիպուլացնում, թե՞ ՀՀ ԱԳՆ-ն

ՀՀ ԱԳՆ խոսնակի ֆեյսբուքյան էջում երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Բրյուսել: 

Հայտարարության տեքստն ամբողջությամբ. «Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Բրյուսելում՝ մասնակցելու ԵՄ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը»:

Սակայն, պարզվում է, Եվրոպական խորհրդի կայքի ադմինիստրացիան այդ մասին տեղյակ չէ, քանի որ երբ որոշեցինք այդ աշխատանքային այցի մանրամասներին ու օրակարգին ծանոթանալ, լրիվ այլ բան պարզեցինք: Եվ այսպես, այս հղումով գնալով կարող եք տեսնել, թե այդ աշխատանքային այցն իրենից ինչ է ներկայացնում, հղումը՝ այստեղ  :

Այսօր իսկապես արտաքին գործերի կոնոսուլի մասնակցությամբ քննարկում է տեղի ունենալու, որի առանցքային թեման ռուս-ուկրաինական պատերազմն է, Եվրամիության ռազմական աջակցությունն ու սատարումը Ուկրաինային, Միջին Արևելքում ու Սիրիայում իրավիճակը՝ Պաղեստինին մարդասիրական օգնություն, Միջին Արևելքում Եվրամիության ազդեցության դերը, Սիրիայի հետ փոխհարաբերությունները, անդրադարձ են կատարելու նաև Չինաստանի հետ հարաբերություններին:

Իսկ հիմա վերադառնալով մեր հարցին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իսկապես լինելու է Բրյուսելում, սակայն հետաքրքիր կարգավիճակով:

Մեջբերում ենք Եվրոպական խորհրդի կայքից արտատպված անգլերեն տեքստը, մաեւ հայերեն թարգմանությունը, իսկ հետևությունները թողնում ենք ընթերցողներին:
In the margins of the meeting
Ahead of the Foreign Affairs Council on 15 December, EU foreign affairs ministers will have an informal exchange over breakfast with the Minister of Foreign Affairs of Armenia, Ararat Mirzoyan.

Իսկ թարգմանությունը հետևյալն է․«Հանդիպման շրջանակներում  արտաքին գործերի խորհրդին ընդառաջ՝ դեկտեմբերի 15-ին, Եվրամիության արտաքին գործերի նախարարները  նախաճաշի ժամանակ ոչ պաշտոնական զրույց կունենան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»:

Հիմա մնում է հասկանալ, այս ոչ պաշտոնական նախաճա՞շն է ՀՀ ԱԳՆ-ն համարում աշխատանքային այց, թե՞ եվրոպացի գործընկերները հրավիրել են, սակայն մոռացել են տեղեկացնել Արարատ Միրզոյանի կարգավիճակի մասին:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image