Այսօր դիմակ չկրելու վեճի պատճառով դանակահարություն է եղել երթուղայինում, որի հետևանքով մարդ է մահացել։
«Հրապարակի» հետ զրույցում ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքը տեղի է ունեցել Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում։
«Մենք ահազանգ ենք ստացել, որ Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում 54 համարի երթուղային «Գազելի» մեջ դանակահարություն է տեղի ունեցել», - ասաց ոստիկանության աշխատակիցը։ Այլ մանրամասների համար նա առաջարկեց դիմել Քննչական կոմիտե։ «Նրանք են դեպքի վայր մեկնել և վարույթն իրենք են իրականացնում», - նշեց նա։
Վեճը տեղի է ունեցել երկու տղամարդու միջև։ Այլ մանրամասների համար «Հրապարակը» զանգահարեց Քննչական կոմիտե, սակայն զանգերը մնացին անպատասխան։