«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինն անդրադարձել է Կիևին աջակցելու՝ տարբեր երկրների արձագանքին։
«Մեր երկիրը կդադարեն հարգել, Եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների կողմից Ուկրաինային աջակցելուն»,- նշել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը։