Հասարակություն

Հայ ազգի թշնամիները հայեր են, հայերի մեջ են

Հայ ազգի թշնամիները հայեր են, հայերի մեջ են

ՌԴ-ում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Սփյուռքի ձայնին» տված հարցազրույցում խոսում է Դաշնությունում Հայաստանի դեսպանի անհասկանալի պահվածքի մասին.

«Նժդեհը մեր ազգային հերոսն է, բայց երբ նրա հետ կապված որեւէ միջոցառում ենք անում, խնդիրն ենք ունենում. դատախազությունը քրեական գործեր է հարուցում Ռուսաստանում հայերի միության անդամների դեմ: Ամեն մի միջոցառում՝ Նժդեհին նվիրված, կարող է մեր դեմ քրեական հետապնդումների առիթ հանդիսանա: Բազմիցս դիմել եմ Հայաստանի իշխանություններին՝ այս հարցին պետական լուծում տալու ակնկալիքով: Սակայն, պատասխանել են, որ ես, միությունը այդ հարցերով չզբաղվենք, նման գործեր չանենք: Ասում են՝ իբր իրենք զբաղվում են, իբր բան են հասկանում, մեկ էլ զբաղվեն: Դա հետեւանք է այն բանի, որ Հայաստանի կառավարությունը չի զբաղվում ազգային խնդիրներով: ՌԴ-ում ունենք Հայաստանի դեսպան, որը մեր ազգային միջոցառումներին չի մասնակցում: Ցեղասպանությանը նվիրված միջոցառում ենք անում, չի գալիս,  տարբեր ազգերի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ են գալիս, բայց ոչ մեր դեսպանը կամ իր ներկայացուցիչը: Կլոր սեղաններ ենք կազմակերպում Դաշնության տարբեր պաշտոնյաների հետ, տարբեր պետական հարցեր քննարկելու, էլի չի գալիս: Հայոց լեզվի, գիր-գրականության օրը այստեղ նշվում է պետական մակարդակով: Էլի չի գալիս: Բա դեսպանությունը ինչի՞ համար է: Իրենք ամեն ինչ անում են մեզ արժեզրկելու, մեր ազգային ամեն ինչը ոչնչացնելու համար, բայց չի ստացվելու»: 

Այս եւ այլ հարցերի շուրջ Արա Աբրահամյանի հետ զրույցը կարող եք  դիտել կիրակի օրը երեկոյան, ՀրապարակTV.am-ի եթերում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image