Քաղաքականություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտ հայտարարեցին, իրենց ձևակերպմամբ, անօրինական և հանցագործ օրակարգին

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտ հայտարարեցին, իրենց ձևակերպմամբ, անօրինական և հանցագործ օրակարգին

Ազգային ժողովում մեկնարկած արտահերթ նիստն սկսվեց ընդդիմության բոյկոտով և Արծվիկ Մինասյանի հայտարարությամբ, որ քննարկվող հարցերը հանցագործության շրջանակում են։

 Նիստի օրակարգում ընդգրկված է համայնքների խոշորացման մասին հարցը, և «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը  հայտարարեց՝

«Այսօր օրակարագ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահնաջներին, այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական։ Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի պետաիրավական ընթացքին»։

Մինասյանը հայտարարեց, որ Արմեն Սարգսյանը պետք է այն վիճարկի։ Ըստ նրա՝ իշխանությունները չեն սովորել տարբերակել գլխավորը երկրորդականից եւ այսպիսի քննարկում են կազմակերպել, երբ սահմաններին լարվածություն է առկա: Իսկ առաջնահերթությունը, ըստ նրա, Ալիևի հետ սիրախաղերն են։

Ելնելով այս ամենից, «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այդ ապօրինություններին։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը միացավ ընդդիմադիր գործընկերներին։ Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց, որ համայնքների խոշորացումը քաղաքական նպատակ է հետապնդում եւ եւս միացան ընդդիմադիր գործընկերների ասածին: Երկու ընդդիմադիր ուժերի պատգամավորները լքեցին դահլիճը:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image