Քաղաքականություն

Շավարշ Գրիգորյանը հեռանում է քաղաքապետարանից` գնալով Արսեն Թորոսյանի մոտ

Շավարշ Գրիգորյանը հեռանում է քաղաքապետարանից` գնալով Արսեն Թորոսյանի մոտ

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Շավարշ Գրիգորյանը ազատման դիմում է գրել։

Ըստ լուրերի` նա աշխատանքի է անցնելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, որտեղ օրեր առաջ նախարար է նշանակվել իր ընկերը` Արսեն Թորոսյանը։ Լուրը փորձեցինք ճշտել քաղաքապետարանից, մեզ ասացին` ճշտեն, կպատասխանեն։

Նշենք, որ Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Նա աշխատանքից ազատվել է 2020թ. դեկտեմբերին, իսկ 2021թ. հոկտեմբերից մինչեւ 2022թ. ապրիլի 28-ը զբաղեցրել է ՊԵԿ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Հավելենք նաեւ, որ Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես ունի Արագածոտնի մարզում, «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թերեւս պաշտոնյայի հայրն է։ «Ֆիշ ֆարմ մենեջմենթ» ՍՊ ընկերության հիմնադիրները եղել են Շավարշ Գրիգորյանը եւ նրա կինը՝ Էդիտա Գուրօղլյանը:

Մինչ նախարարի տեղակալ նշանակվելը Շավարշ Գրիգորյանը եղել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար, ինչպես նաեւ զբաղեցրել է Սեւանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնի տնօրենի պաշտոնը:

Նա եղել է նաեւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանի օգնականը։ Ըստ տեղեկությունների՝ Գրիգորյանին են պատկանում մի քանի ձկնաբուծական ընկերություններ եւս։

Լրահոս

Ամենաընթերցված

Պատժում են բոլորին

Պատժում են բոլորին

Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...

×
Gallery Image