Դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանն ինստագրամյան էջում տեղեկացրել է, որ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 12-ին:
«Եկավ այդքան սպասված պահը, երբ ձեր դատին պիտի հանձնենք ֆիլմը: Սեպտերմբերի 12, օր, որը հարյուրավոր անքուն գիշերների, տքնաջան աշխատանքի, բազում ցավերի ապաշխարհանքը կդառնա»,- գրել է դերասանուհին:
«Մեդալի հակառակ կողմը» վավերագրական ֆիլմը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանի կյանքի պատմությունն է:




