Հարցազրույց

Կարող են քաղաքացիների վրա նռնակ նետողին էլ «Ազգային հերոսի» կոչում տալ

Կարող են քաղաքացիների վրա նռնակ նետողին էլ «Ազգային հերոսի» կոչում տալ

Չնայած այն բանի, որ իշխանություններն ավելորդ համարեցին մշակութային գործիչներին տրվող «Վաստակավոր» և «Ժողովրդական» արտիստի կոչումները եւ օրենքով վերացրին դրանք, բայց մեծ հաճույքով մեդալներ ու պարգեւներ են հանձնում դատախազներին, ՊՊԾ աշխատողներին ու ոստիկաններին: Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը և ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Արամ Արամյանն ու Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը: 

Պետական պահպանման ծառայության մի խումբ աշխատակիցներ էլ են Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել Վարչապետի հուշամեդալով, Վարչապետի շնորհակալագրով ու արժեքավոր նվերներով: Անգամ մեդալների հարցերում է ՔՊ-ական իշխանությունն առաջնորդվում է երկակի ստանդարտներով:

Զրուցել ենք դերասան Լևս Դավթյանի հետ, ով «Իշխանություն» ֆիլմում մարմնավորել է Նիկոլ Փաշինյանի կերպարը:

- Իշխանությունն ասում է, որ մշակութային գործիչները` դերասաններ, երգիչներ և այլն արժանի չեն կոչումներին, սակայն մեդալներ է շնորհում ուժային կառույցների ներկայացուցիչներին: Ինչո՞ւ:

- Իրականում երևի թե ճիշտ էլ անում է, որովհետև մշակութային գործիչներից շատ շատերը` մեծ մասը հլուհնազանդ ծառայում է իրեն: Մի կողմից էլ դա եղել է առանձին ինստիտուտ, սակայն դեռ վաղուց վարկաբեկվել է, քանի որ «Վաստակավոր» և «Ժողովրդական» արտիստի կոչումների են արժանացել մարդիկ, ովքեր չգիտես թե ինչ արժանիքներ ունեն, նրանցից ոմանք Հայաստանում ներկայացրել են թուրքական մշակույթ, բայց այսօր նման կոչումներ ունեն: Ժամանակները փոխվում են, չգիտեմ հիմա, օրինակ, ինչպես են որոշում որ արտիստն է «ժողովրդական»: Վաստակավորը դեռ մի տեղ հասկանալի է, մարդն ունի վաստակ, տալիս են կոչումը: ԽՍՀՄ-ի ժամանակ եղել են մարդիկ, ովքեր ժողովրդի կողմից առանձնահատուկ վերաբերմունքի, սիրո են արժանացել և դա ճիշտ էր այն ժամանակ, հիմա խառն է իրավիճակը և դժվարանում եմ հստակ ասել, թե որն է ճիշտ: Կան մարդիկ, ովքեր թամադա են աշխատել, մազերը սպիտակել են, կոչում են տվել:

- Իսկ ինչո՞ւ նման երկակի ստանդարտներով` ինչո՞ւ են ուժայիններին մեդալներ շնորհում այդ դեպքում:

- Տալիս է, որ իրեն պաշտպանեն: Այդ համակարգը հո իդեալական չի աշխատում, բայց իրեն պաշտպանում են…. օրինակ` Վարդենիսի պոստերում կանգնած դասակի հրամանատարին կարող էին մեդալ տալ, կամ Սիսիանի ինչ-որ մի գումարտակի հրամանատարի, որովհետև այդ մարդիկ իրոք ծառայում են հայրենիքին, իրենց կյանքի, առողջության գնով: Բայց ուժայիններին մեդալ տալը նրա համար է, որ մարդիկ ուղղակի ուրախանան: Ի՞նչ ասեմ, թող ուրախանան, կարևորը` հետո չամաչեն, թե ում ձեռքից են ստացել և ինչի համար: Կարող են մի հատ էլ քաղաքացիների վրա նռնակ նետողին «Ազգային հերոս»-ի կոչում տալ, բայց «Նոր Հայաստանի»: Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, բայց հիմա կարող է նաև այդպես լինել, ի՞նչ կա որ:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image