Քաղաքականություն

«Հրապարակ». «Յուղոտ» պաշտոն՝  ՔՊ-ականի համար

«Հրապարակ». «Յուղոտ» պաշտոն՝  ՔՊ-ականի համար

Օգոստոսի 29-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Միրզոյանին տեղեկատվական հարցում էինք ուղարկել․ «Ե՞րբ է պաշտոնից ազատվել Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը, ո՞վ, ե՞րբ է նշանակվել այդ անտառտնտեսության տնօրեն, ինչո՞ւ մինչեւ հիմա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ինտերնետային կայքում որպես Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն նշված է Ավետիք Ադամյանի անունը»։ Գարեգին Միրզոյանը պատասխանել է․ «Հայտնում եմ, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավար Ավետիք Ադամյանը 2025 թվականի ապրիլի 1-ից ազատվել է աշխատանքից, մինչեւ մայիսի 21-ը մասնաճյուղի ղեկավարի պարտականությունների կատարումը դրվել է ավագ անտառապետ Կոլյա Մակարյանի վրա։ 2025 թվականի մայիսի  21-ին մասնաճյուղի ղեկավար է նշանակվել Արթուր Ծատուրյանը։ ՊՈԱԿ-ի պաշտոնական ինտերնետային կայքը (www. armforest.am) ներկայում չի սպասարկվում տեխնիկական վերազինման պատճառով, ինչի վերաբերյալ գրառումն առկա է կայքի գլխավոր էջում»: 

Բերդ համայնքից տեղեկացանք, որ Արթուր Ծատուրյանը մասնագիտական, աշխատանքային առումներով որեւէ կապ չի ունեցել անտառտնտեսության հետ, նախկինում ջրմուղում է աշխատել, 2023 թվականից` որպես «Քաղպայմանագիր» կուսակցության ակտիվիստ, Բերդի համայնքապետարանի աշխատակազմում ՔՊ-ի «քվոտայով» նշանակվել է Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի խորհրդական: Ապա միանգամից նշանակվել է Արծվաբերդի անտառտնտեսության ղեկավար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image