Հայաստանի պատմության թանգարանում Առաջին հանրապետության 100-ամյակին, մայիսյան փառահեղ հերոսամարտերին նվիրված ցուցադրություն է՝ եւս մեկ բովանդակ առիթ՝ առերեսվելու անցյալի իրականության, փորձություններով, ապագային միտված ճակատագրական հաղթանակներով լի վերհուշի հետ, ճանաչելու մեր պատմության ամենահետաքրքրական դրվագները: Ցուցադրությունը կազմակերպվել է «Factory Production» ընկերություն եւ մշակույթի նախարարության համագործակցության արդյունքում:
Վիզուալ, գունային, լուսաձայնային երանգներով ձեւավորված հաճելի ցուցասրահները հերթականությամբ ներկայացնում են, վերապատմում մայիսյան հերոսամարտերի վճռորոշ իրադարձությունները եւ մեր Առաջին հանրապետության կարճառոտ կյանքի գրեթե բոլոր սկզբնափուլերը, պետության առաջին քայլերը, պետական գործիչներին՝ պատգամավորներ, նախարարներ, դեսպաններ, դիվանագետներ, զինվորականներ, որոնք մեծ ներդրում են ունեցել պետականության կերտման, կայացման դժվարին գործում:
Մայիսյան հերոսամարտերը ներկայացնող առաջին ցուցասրահն սկսվում է Արամ Մանուկյանի անձնական իրերի, մակագրած կարեւոր փաստաթղթերի, նամակների, նաեւ՝ Սարդարապատի, Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի ճակատամարտերի երեւելի մասնակիցների լուսանկարների, զենքերի, փաստաթղթերի ներկայացմամբ: Լուսանկարներում Դրոն է, Նժդեհը, ապագա մարշալ, դեռեւս երիտասարդ Հովհաննես Բաղրամյանը, Մովսես Սիլիկյանը, նաեւ՝ շարքային հայ զինվորներ, որոնք անձնազոհաբար մարտնչել են թուրքական կայազորների դեմ: Երրորդ ցուցասրահն ամբողջությամբ նվիրված է Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, մասնագիտությամբ ճարտարապետ, գրականասեր Հովհաննես Քաջազնունու կյանքին ու գործունեությանը:
Դեկլարացիաներ ու քաղվածքներ, քարտեզներ ու հրովարտակներ, դարասկզբի Երեւանը պատկերող լուսանկարներ․․․ Ահա՝ Առաջին հանրապետության մոտավոր կեցությունը պարզվում է առանձին բաժիններով՝ ռազմական գործ, դիվանագիտություն, մշակույթ, տնտեսություն: Անկասկած, սա մի հետաքրքրական ցուցադրություն է, եւ լավ կլիներ ապագայում այն ավելի ընդլայնել, արխիվներից ավելի շատ նյութ վերհանել, ինչու է՝ թեկուզ Առաջին հանրապետության կյանքը ներկայացնող նոր, ինքնատիպ թանգարան հիմնել:
**Արամ ՊԱՉՅԱՆ**