ԵՄ-ն հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքների վերացման նպատակով 2022թ. հավաքագրել է 3.6 մլն եվրո՝ մարդասիրական աջակցության համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Այն ամբողջությամբ հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ), որը միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունն է, որը կարող է գործել Լաչինի միջանցքում»,-մանրամասնել է ԵՄ պաշտոնյան։
Նրա խոսքով, Հայ-ադրբեջանական հակամարտության սրացումից ի վեր ԵՄ-ն 27 մլն եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել՝ ռազմական գործողություններից տուժած առավել խոցելի բնակչությանն աջակցելու համար։