Այլ

Իրանը միջուկային զենք չի ստեղծում. ՄԱԳԱՏԷ-ն հերքեց ու քննադատեց Նեթանյահուին

Իրանը միջուկային զենք չի ստեղծում. ՄԱԳԱՏԷ-ն հերքեց ու քննադատեց Նեթանյահուին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ Իսրայելի հարվածների պահին կառույցը որևէ ապացույց չուներ, որ Իրանը սկսել է միջուկային զենք ստեղծել։

«Ոչ։ Մի կողմից, Իրանը չի համագործակցել գործակալության հետ այնպես, ինչպես պետք է։ Այն չի տրամադրել բոլոր անհրաժեշտ բացատրությունները իր միջուկային ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ։ Մյուս կողմից, Իրանը հարստացրել է ուրանը մինչև 60%, ինչը գործնականում համարժեք է ռազմական մակարդակին՝ 90% ուրան-235, որը անհրաժեշտ է միջուկային մարտագլխիկի համար», - նշել է Գրոսսին։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է. «Մենք հստակեցնում ենք, որ որևէ իրական ապացույց չունենք, որ Իրանը անցել է ռազմականացման փուլի, այսինքն՝ միջուկային պայթուցիկ սարքի հավաքման և արտադրության»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այն պնդումներին, որ Իրանը երկու շաբաթից կունենա միջուկային զենք, Գրոսսին զգուշացրել է չշտապել եզրակացություններ անել. «Մենք պետք է շատ զգույշ լինենք նման ժամանակագրական հայտարարությունների հետ։ Մենք բոլորս հիշում ենք այն ողբերգական հայտարարությունները, որ Իրաքը գտնվում էր զենքից 45 րոպե հեռավորության վրա»։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image