Միջազգային

Մեկ խելագար կոչնչացնի ամերիկյան մեծ բանակը. ԱՄՆ ԳՇ նախկին պետ

Մեկ խելագար կոչնչացնի ամերիկյան մեծ բանակը. ԱՄՆ ԳՇ նախկին պետ

ԱՄՆ նախկին շտաբի պետ Ռենդի Ջորջն անմիջապես պաշտոնանկությունից հետո մեկնաբանել է իր հրաժարականը։

Գեներալը, ով, բնական է, շատ ավելի լավ է հասկանում բանակի էությունը, քան գրեթե անփորձ թրամքյան Պենտագոնի «նորարարները», կարծում է, որ իրականացվող անձնակազմի գլոբալ մաքրումով պլանավորում են ամերիկյան բանակը վերածել արհեստական ինտելեկտով կառավարվող անմարդկային մեքենայի, որը արագ և առանց վարանելու կոչնչացնի ամեն ինչ։ Արդյունքում, պաշտոնաթող գեներալն այն մտքին է, որ «Մեկ խելագար կոչնչացնի ամերիկյան մեծ բանակը»։

Պենտագոնն արդեն իսկ Կոնգրեսից խնդրել է 1.5 տրիլիոն դոլար 2027 թվականի համար, ինչը նշանակում է ռազմական ծախսերի ավելի քան 40%-ով աճ։

Խոշոր ներդրումներ են ծրագրվում արհեստական ինտելեկտով գործող համակարգերի զարգացման վրա: Ըստ փորձագիտական գնահատումների, նախատեսվում է ԱԻ-ին տալ հնարավորություն` որոշել եւ հարվածել նախընտրելի թիրախներին առանց մարդու միջամտության:

Իսկ դա «արանքից հանում» է «խիղճ» հասկացությունը` ամեն բան թողնելով ինտելեկտային «չոր» հաշվարկներին. պետք է ոչնչացնել մեկ միլիոն մարդու, ուրեմն կոչնչացվի, եթե հաշվարկները դա շահավետ ցույց տան: Կարճ ասած, պապիկ Դոնալդը որոշել է որքան հնարավոր է շատ գումար խլել ազգային բյուջեից՝ թաքնվելով «ամերիկյան մեծության» կարգախոսի հետևում։ Դա պարզապես բիզնես է, նույնիսկ եթե ամբողջ աշխարհը կործանվի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image