Մշակույթ

«Ես եմ». գեղարվեստական նոր ֆիլմ

«Ես եմ». գեղարվեստական  նոր  ֆիլմ
width=39732 production-ը  եւ Գոյակ մշակութային կենտրոնը  հունվարի  7 –ից  հայ  հանդիսատեսի  դատին  են  հանձնում  Հայաստանի Հանրապետության  բանակի ստեղծման  20-ամյակին նվիրված   «Ես եմ» գեղարվեստական  ֆիլմը :



Ֆիլմի  ռեժիսորը  Վահագն  Գրիգորյանն  է, պրոդյուսերները`  Կարեն Բաբաջանյանը  եւ Արմեն Մազմանյանը:



<<Ֆիլմը բանակ զորակոչվող մի տղայի մասին  է: Իրադարձությունները տեղի  են  ունենում  մեր օրերում: Դժվարանում  եմ առանձնացնել  ժանրը, քանի որ  ֆիլմը  պարունակում  է  տարբեր  տարրեր` կենտրոնում ունենալով պետականության,հայրենասիրության,սիրային պատմության շեշտադրումները... Բնականաբար  առկա  է  նաեւ  հումորը>>,- նշում է Կարեն  Բաբաջանյանը:



 



Առանցքային  կերպարին  մարմնավորում  է  ՀՀ   ԽՍՀՄ  ժողովրդական  արտիստ  Սոս  Սարգսյանը:



Ֆիլմում   նկարահնավել   են  Լեւս Դավթյանը,Եվա  Ղազարյանը,Արման  Նավասարդյանը,Ռաֆայել   Գրիգորյանը,Գնել   Ուլիխանյանը  եւ  այլոք:



Կարեն  Բաբաջանյանի  հեղինակած   երաժշտության  հիման  վրա  արդեն  իսկ  ստեղծվել  է տեսահոլովակ,որը  կարող  եք  դիտել   հետեւյալ հղումով.



http://www.youtube.com/watch?v=YykHZuIIWVI&feature=related



Պրեմերան  կկայանա Մոսկվա  կինոթատրոնում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image